Կրթության եւ գիտության նախարարությունը հերքում է, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի մի մասը վաճառվել է:
«Թիվ 139 դպրոցը ընդհակառակը վերանորոգվելու է դրամաշնորհային ծրագրով: Ամռանն արդեն շինարարությունը սկսելու ենք: Մենք ընդհանրապես ամեն ինչ անում ենք մեր շենքերը պահպանելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության քարտուղարության պետ Մարո Կարախանյանը:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 139 ավագ դպրոցի մի մասը վաճառվել է եւ այնտեղ շուտով բժշկական կենտրոն է կառուցվելու:




























