Քալիֆորնիայի դատարանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել երեք չինացի ուսանողների՝ նրանց մեղադրելով համակուրսեցիներին ծեծելու եւ վառելու մեջ։ Յունայո Չժայը դատապարտվել է 13 տարվա, Յուհան Յանը՝ 10 տարվա, իսկ Քսինհեյ Ժանգը՝ 6 տարվա ազատազրկման։ Բոլոր երեք մեղադրյալները խոստովանել են մեղքը։ Նրանք բոլորը 19 տարեկան են։ Նրանց առաջին զոհը 16-ամյա աղջիկ է եղել, որին ծեծել են ռեստորաններից մեկում, փոխանցում է Americaru-ն։

Երկու օր անց նրանք առեւանգել են 18-ամյա համակուրսեցուն, տարել զբոսայգի, մերկացրել, ոտքերով ծեծել, ծխախոտով վառել մարմինը եւ ստիպել ուտել սեփական մազերը։

Նրանց վրա հարձակվել են, քանի որ Չժայը կարծում էր, որ նրանք չեն հարգում իրեն։