Հայաստանի երկու ազգային ուժերը միավորել են ջանքերը՝ հանուն երկրի եւ ժողովրդի։ Այս մասին փետրվարի 19-ին խորհրդարանում ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ուզում եմ հատուկ ընդգծել. դա քաղաքական գործարք չէ, այլ քաղաքական համագործակցություն։ Իսկ մեր ծրագիրն ուղղված է համագործակցությանը եւ կարող է երկարաժամկետ լինել»,- ընդգծել է նա։