Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարայում զինվորականներին տեղափոխող ավոտբուսների դեմ հարձակումն իրականացրել են Սիրիայի քրդերը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրաբթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում պնդել է, թե ինքը հստակ համոզված է, որ Անկարայի հարձակումն իրականացրել է Սիրիայի քրդական YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր)։

Էրդողանը բողոքել է, որ Արեւմուտքը YPG-ին ահաբեկչական չի հայտարարում։ Նա նաեւ նշել է, թե երեկոյան հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։