Փետրվարի 18-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Վրացական փողոցի թիվ 17 շենքի մոտ կայանված, 40-ամյա Կարեն Խ.-ին պատկանող «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենանայի ստուգման ընթացքում սրահից հայտնաբերել են «ԻԺ-79» տիպի, 8 մմ տրամաչափի, գազային ատրճանակին նմանվող ատրճանակ` 1 փամփշտակալով` առանց փամփուշտների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Խ.-ն հրավիրվել է բաժին:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: