Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 18-ին, ժամը 17.15-ին, Նորք-Մարաշի հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող, 52-ամյա Լուսիկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 16-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: