Մի երիտասարդ ոստիկանության Թալինի բաժնում դիմում էր ներկայացրել, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին Թալին քաղաքի հրապարակում իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված հեռախոսը շահագործվում է այլ հեռախոսահամարով, որը պատկանում է 36-ամյա Էդգար Ա.-ին: Վերջինս ներկայացրել է հեռախոսը եւ հայտնել, որ այն իրեն է տվել 30-ամյա Անի Հ.-ն:

Անի Հ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ հեռախոսը ինքը 2015 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 20-ի սահմաններում, գողացել է Թալին քաղաքի մշակույթի տան հանդերձարանում` պայուսակի միջից:

Կատարվում է հետաքննություն: