«Ոչ» են ասել ոչ թե իշխանությանը, այլ հենց ընդդիմությանը, եւ ասել են հենց նրա նախկին գաղափարակիցները: Այդ մասին փետրվարի 19-ին Հայաստանի խորհրդարանում ասել է փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին:
«Իսկ որպեսզի համոզվեք դրանում, բավական է նայել ձեր դիմաց եւ կհասկանաք դա»,- ընդգծել է Շարմազանովը:
Պատասխանելով Զուրաբյանի հայտարարությանն այն մասին, թե դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդդիմությունն իրական հաղթանակ է տարել, Շարմազանովն ասել է.
«Մենք, ի տարբերություն ձեզ, մեր երկրում թշնամիներ չունենք եւ ոչ մեկի նկատմամբ հաղթանակ չունենք տոնելու: Մեզ համար մեր երկրում բոլորը յուրային են: Այդ թվում եւ դուք», - հայտնել է նա:
Այդ նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ հանուն Հայաստանի բարօրության, եզրափակել է նա





























