Հայաստանի գյուղացի խաղողագործներին զանգվածային սնանկացում է սպառնում: Այս մասին փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ-ում հայտնել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՝ խաղողի օղի թորելու տուրքը տարեկան 15 մլն դրամից 50 հազար դրամ իջեցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Օրինագիծը շատ անհրաժեշտ է ու ուշացած, հավելել է Փաշինյանը: Այդուհանդերձ, պետք է ուրիշ բանի մասին խոսել: Գինու ու կոնյակի գործարանները պարտք են մնում գյուղացիներին բերքի համար: Գյուղացիներն էլ իրենց հերթին վարկեր ունեն, որոնք պետք է տան: Միայն թե բանկերին հետաքրքիր չէ, թե ինչու գյուղաացիները չեն վճարում ՝ նրանց վրա, ինչպես միշտ, ուշացումների համար տուգանքներ են կուտակվում: Իսկ գործարաններին իրենց վճարների ուշացումների համար ոչ ոք չի տուգանում:
Հին վարկերը մարելու համար գյուղաացիները նորերն են վերցնում ու ավելի են խրվում պարտքերի մեջ, հավելեց Փաշինյանը:





























