Չեզոքացվել են այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին ժողովրդի ուշադրությունը շեղել իշխանության ու ընդդիմության պայքարից: Այս մասին փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ-ում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխող «Հանրապետական» կուսակցության հետ ՀՅԴ կոալիցիայի ծրագրերը:
«Լուրջ ներուժ ունեցող բոլոր ուժերը, որոնք կարող էին ժողովրդի ուշադրությունը շեղել ռեժիմի ու ընդդիմության միջեւ պայքարից, ըստ էության, չեզոքացվել են: Առաջ դուք լավ թե վատ լուծեցիք եւս մեկ կուսակցության հարցերը, որի մասին ես չեմ խոսի»,- հայտնել է Զուրաբյանը ( նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստանը» - խմբ.)
Բայց կատարվածն ունի նաեւ դրական կողմ՝ մնացել է միայն անվիճարկելի ընդդիմությունը, հավելեց Զուրաբյանը:





























