Սաուդյան Արաբիան դադարեցնում է լիբանանյան բանակի եւ այդ երկրի անվտանգության ուժերի   4 մլրդ ընդհանուր գումարի չափով ֆինանսավորումը Բեյրութի քաղաքական դիրքորոշման հետ կապված,  սաուդյան պաշտոնական SPA գործակալությանը հայտնել է  թագավորության բարձրաստիճան աղբյուրը: 

Գործակալության զրուցակցի խոսքով, Սաուդյան Արաբիան դադարեցնում է Լիբանանին 3 մլրդ դոլար արժողությամբ ֆրանսիական զենքի մատակարարումը եւ արաբական հանրապետության անվտանգության ուժերին եւս մեկ մլրդ դոլարի տեխնիկական սարքավորումների տրամադրումը: 

Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, «լիբանանյան բանակին եւ ներքին անվտանգության ուժերին աջակցության դադարեցումը կապված է Լիբանանի դիրքորոշման հետ, որը չի համապատասխանում երկու երկրի միջեւ եղբայրական հարաբերություններին», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: