Մարտի 1-ին «Նոր Հայաստանի», ՀԱԿ-ի եւ ՀԺԿ հրավիրած համատեղ հավաք-երթը լինելու է «Ոչ բռնակալությանը» կարգախոսով: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսին ասաց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

«Մենք շատ կուզենայինք, որ Մարտի 1-ը դառնար հիշատակի օր, բայց մեղավորները դեռ չեն պատժվել գործող վարչախումբն ամեն ինչ արել է, որ մեղավորները չբացահայտվեն եւ չպատժվեն»,- ասաց  նա։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ նշեց, որ Մարտի 1-ին պետք է կայանա բոլոր ընդդիմադիր ուժերի երթը, եւ  այդ օրը չպետք է ծածանվեն կուսակցական դրոշներ։

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2016 թ. մարտի 1-ին հրավիրել են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության: