Ռուսաստանը մտադիր է փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված թուրք-սիրիական սահմանին իրադրության սրման եւ Սիրիայի հյուսիս զորք մտցնելու՝ Թուրքիայի հայտարարած ծրագրերի հետ: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը մտադիր է այսօր ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել՝ այդ հարցը քննարկելու եւ բանաձեւի նախագիծ ներկայացնելու համար, որում կպահանջվի դադարեցնել ցանկացած գործողություն, որը կխախտի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւին, ինչպես նաեւ սիրիական խաղաղության գործընթացին»,- ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայի տարածքում ԻՊ-ի զինյալների բազաների ստեղծան առիթով:

«Թուրք-սիրիական սահմանին իրավիճակի սրման եւ Սիրիայի հյուսիս զորք մտցնելու՝ Թուրքիայի հայտարարած ծրագրերի առիթովվ տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում: Մենք անհանգստացած ենք Սիրիայի տարածք ԻՊ-ի զինյալների ներթափանցմամբ եւ այնտեղ ահաբեկչական բազաների ստեղծմամբ»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: