Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում քուրդ զինյալները մի շենք են պայթեցրել, որի հետեւանքով մահացել են փլատակների տակ մնացած 3 զինվոր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրի շրջանում քրդերի դեմ գործողություններ իրականացնող թուրք զինվորականների համար ապաստան ծառայողը շենքը պայթեցվել է քուրդ զինյալների կողմից։

Փլված շենքի փլատակների տակից հնարավոր է եղել փրկել 9 զինվորականի, իսկ 3 զինվորական մարմնական ծանր վնասվածքներից մահացել է։