Թբիլիսիում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո շրջագայության դուրս եկած Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին խոսել է ՌԴ-ի հետ հարաբերություններից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե հուսով է, թե Ռուսաստանը կհասկանա, որ տարածաշրջանում լարվածության փոխարեն ավելի լավ է տրված հնարավորություններից օգուտ քաղել։
Չավուշօղլուն նշել է նաեւ, որ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային զարգացման ծրագրերը, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։





























