Համացանցում հայտնվել է պորտուգալական Մադեյրա կղզու օդանավակայանում 79 կմ/ժ քամու արագության պայմաններում երկու օդանավի վայրէջքի տեսանյութը:

Ըստ Lenta-ի, չափազանց ուժեղ քամիների պատճառով այս օդանավակայանը Եվրոպայում ամենից սարսափելին է համարվում: Այնտեղ թույլատրվում է վայրէջք կատարել միայն հատուկ պատրաստություն անցած փորձառու օդաչուներին: