Փետրվարի 10-ին, ժամը 22.40-ին, 1970 թ. ծնված Նունե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ գումար է եղել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին, Աբովյան փողոցի թիվ 22 հասցեից բերման է ենթարկվել բաժին:

Փետրվարի 17-ին, ժամը 20.15-ին, 1969 թ. ծնված Հասմիկ Հ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բնակարանի բանալիները եւ բանկի պլաստիկ քարտը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Գոռ Պ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: