Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին փետրվարի 16-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված 1-ամյա փոքրիկի վիճակն արդեն կայունացել է, նա ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ երեխան ունի բազուկի կոտրվածք եւ գանգուղեղային տրավմա:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» եւ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մեզ տեղեկացրին, որ վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:




























