Լոռու մարզի  22-ամյա բնակչուհին 3 ամսական որդուն հանձնել է Վանաձորի մանկատուն: Ամանորի նախաշեմին Մարիան այս հարցով դիմել է Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին ու Վանաձորի քաղաքապետարան:

Երիտասարդ մայրը խնդրել է երեխային ընդունել մանկատուն, որովհետեւ ինքը միայնակ մայր է, չունի ծնողներ, չունի տուն ու աշխատանք ու չի կարող խնամել երեխային:

NEWS.am–ի հետ զրույցում Մարիան պատմեց, որ մոտ մեկուկես ամիս առաջ երեխային մանկատուն հանձնելուց հետո տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատում է:

Մարիան  վստահեցրեց, որ երեխային մանկատուն է հանձնել ժամանակավորապես, ու եթե ֆինանսական վիճակը կայունանա, հետ կվերցնի նրան: