Երեւանում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 18-ին  Խորենացի փողոցում գտնվող մերսման սրահում միջադեպ է տեղի ունեցել պարսիկ հաճախորդի եւ մերսուհու միջեւ, որից հետո ոստիկանություն է հրավիրվել մերսուհին:

Մերսման սրահի ծառայություններից օգտվելուց հետո հաճախորդը բացահայտել է, որ իր գրպանի կլորիկ գումարը անհետացել է: Նա  աղմուկ է բարձրացրել, դիմել իրավապահներին եւ համապատասխան գործողությունենրից հետո պարզվել է, որ մերսուհին է գողացել: Մեզ հաջողվեց պարզել, որ մերսուհին երեւանյան բուհերից մեկի ուսանողուհի է: