Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում. կողմերի միջեւ ստորագրվել են ավելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:
Դեսպան Բոժկոն նշել է, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, պարոն Բոժկոն համոզմունք է հայտնել, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը:





























