Երեւանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ փետրվարի 20-ին 70-անց տղամարդու են վրաերթի ենթարկել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա անգիտակից վիճակում է եղել:

Ահազանգը ոստիկանությունը ստացել է 10:30-ին: Վրաերթի ենթարկողը դեպքի վայրում է: