Փետրվարի 4-ից որպես անհետ կորած որոնվող «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող 38-ամյա Արամ Ծերունյանը վրաերթի է ենթարկվել ու մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ծերունյանը վրաերթի է ենթարկվել հունվարի 30-ին Սեբաստիա փողոցի թիվ 116 տան մոտակայքում:Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ փետրվարի 11-ին, գիտակցության չգալով,  մահացել է:

Ավելի վաղ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: