Ոստիկանության Մասիսի եւ Աշոցքի բաժինների ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շիրակի մարզի Աշոցք գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հրայր Բ.-ին եւ 1980 թ. ծնված Կարապետ Ա.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայր Բ.-ն աշխատելով որպես եռակցող՝ Սայաթ-Նովա գյուղի մի հիմնարկության պահեստից գողացել է թրթուրավոր տրակտորի պահեստամասեր եւ փորձել իրացնել Շիրակի մարզի Աշոցք գյուղում:

Գողոնն առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: