Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1958 թ. ծնված Հակոբ Բ.-ից ահազանգ էր ստացվել, որ նույն փախցրել են Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում կայանված իր «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առեւանգել է 1998 թ. ծնված Կարեն Թ.-ն:

Ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում, սարքին վիճակում:

Կատարվում է հետաքննություն: