Եթե նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կեղծիքները բացառող առաջարկների պլատֆորմի շուրջ համախմբվեն շատ ուժեր, այնպիսի ճնշում կգորդածրդրվի իշխանության վրա, որ ստիպված կլինի ընդունել այդ առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին եւ իրենց հետ քննարկումներից հասկացել, որ այդ առաջարկների պլատֆորմի շուրջ համախմբված ուժերը ունեն միժազգային կառույցների աջակցությունը:
Մեր հարցին, թե ինչպես են ճնշում գործադրելու իշխանության վրա, որը դեմ է իրենց առանցքային առաջարկներին` քվեարկված ցուցակները հրապարակելուն եւ մատնահետքով քվեարկությանը, Զուրաբյանը պատասխանեց.
«Այժմ նրանք կատաղի պայքարում են քվերակված ցոցակների հրապարակման դեմ: Եթե կա կոնսեսուս` ամբողջ հասարակությունը պահանջում է, քաղաքական ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները պահանջում են ու ռացիոնալ առաջարկներ անում, որոնք ընտրակեղծիքների դեմն առնում են, պարզ չի, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակը այդ կոնսոլիդացված առաջարկիները պատրաստ կլինի մեծ էներգիայով երաշխավորել, օգնել առաջ տանել, քան եթե չլինի կոնսոլիդացիա»:
Մեր հիշեցմանը, որ իշխանությունները ընդդիմանում են ցուցակները հրապարակելուն` հղում անելով Վենետիկի հանձնաժողովի այն դրույթին, որով հրապարակումը համարվում է մասնակցության գաղտնիության իրավունքի խախտում, հնարավոր չէ այդ նույն ուժերով դիմեն Վենետիկի հանձնաժողովին արձագանքեց.
«Ցավոք սրտի, ինստիտուցիոնալ ձեւ չկա, որ ընդդիմությունը դիմի Վենետիկի հանձնաժողովին, սա մեծ խնդիր է: Վենետիկի հանձաժողովը ինստիտուցիոնալ կապի մեջ է միայն իշխանության հետ, սա է պատճառը, որ իշխանություն էլ օգտագործում է Վենետիկի հանձնաժողովի հետ շփվելու մոնոպոլիան եւ դրա համար փաստորեն չարաշահում է այդ իրավունքը»:
Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ իշխանության եւ Վենետիկի հանձնաժողովի պնդելով չէ, որ չպետք է հրապարակվեն ցուցակները, կան ոչ պակաս հեղինակավոր կառույցներ, որոնք դա արգելք չեն դիտարկում:
«Իրենց պնդելով չի, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը պակաս հեղիանակավոր չի, փաստորեն, իր վերջնական զեկույցում գրել է, որ հակառակ Վենետիկի հանձնաժողովի այս պնդումենրին արգելված չէ որեւէ միջազգային օրենքով, դա կիրառվում է մի քանի երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, եւ երկրորդը` տվել են իրավական հիմնավորում, թե ինչու կարող են ծանոթանալ քվերակված ցուցակներին»:
Նշենք, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը ազգային ժողով կներկայացվի մարտի կեսերին:





























