Երեւանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ փետրվարի 20-ին վրաերթի ենթարկվածը 77-ամյա Լեւոն Ասլանյանի վիճակը ծայրահեղ ծանր է: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ նա գանգուղեղի վնասվածք ունի:

Բժիշկներն այս պահին պայքարում են նրա կյանքի համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա անգիտակից վիճակում է եղել:

Վրաերթը տեղի է ունեցել ժամը 10:30-ին: