ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված լուսանկարը, որում երեւում է, թե ինչպես է նա ավտոլվացման կետում սպասում իր մեքենային:
«Ես մի փոքր ապշած եմ: Երբ գիշերով գնում ես ավտոլվացման կետ, որպեսզի հերթ չկանգնես, այսպիսի բան է ստացվում: Անկեղծ ասած՝ շփոթված եմ»,- ասել է Պեսկովը:
Սոցցանցերի շատ օգտատերեր զարմացել էին Պեսկովին նման կոշիկներով եւ հագուստով տեսնելով, քանի որ սովոր են Կրեմլի ներկայացուցչին տեսնել պաշտոնական հագուստով, փոխանցում է Lifenews-ը:
Պեսկովի լուսանկարը համացանցում տեղադրել էր մոսկվայաբնակ մի կին, որը պատահաբար ավտոլվացման կետում հանդիպել էր նրան:



























