Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայում են գտնվում Սաուդյան Արաբիայի F-15 ռազմական օդանավերը։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Twitter-ում հայտնված մի ռազմական օդաչուի արած սելֆին մեծ արձագանք է գտել սոցկայքերում։  Մեթին Գյուրջան անունով օգտատերը տեղադրել է մի օդաչուի սելֆի, որում եղել է հետեւյալ գրառումը. «Հետեւի օդանավերը սաուդիան F-15-ներն են»։

Այս սելֆին թուրքական մամուլին ենթադրել է տվել, որ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու համար Սաուդյան Արաբիայի օդանավերն արդեն Թուրքիայում են չնայած դեռ պաշտոնական հաստատում չի եղել։