Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբինում ձերբակալվել են ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողներն ու նրանց ուղեկցող թարգմանիչները։
Թուրքական Demokrathaber-ի փոխանցմամբ՝ Նուսայբինի «Գերմանական կամուրջ»-ի մոտակայքում լրագրողներին են մոտեցել հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ, պահանջել ցույց տալ անձնագրեր, որից հետո լրագրողներին ու թարգմանիչներին զրահապատ մեքենայով տարել են ոստիկանություն։




























