Երեւանի «Փարվանա»  ռեստորանում փետրվարի 16-ին ծեծկռտուքի հետեւանքով դանակահարված 35-ամյա տղամարդուն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նա արդեն լավ է, ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 16-ին Երեւանի Փարվանա  ռեստորանում  տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով դանակահարվել է 35-ամյա տղամարդ, որին տեղափոխել են հիվանդանոց: