Կոալիցիոն գործընկերոջը պաշտոն տալու նպատակով Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու մեջ որեւէ վատ բան չի տեսնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։

«Այսինքն, օպտիմալ կառավարման մոդել ստեղծելը միշտ վիճահարույց է։ Օրինակ Թուրքմենստանում կա ավելի քան հարյուր նախարարություն, կան երկրներ, որոնք ավելի քիչ թվով ունեն, քան Հայաստանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բադեյանը։

«Այսինք՝ կառավարման օպտիմալ մոդելը ինքնին վիճահարույց խնդիր է, որովհետեւ ինչքան շատ են նախարարությունները, այնքան կոնկրետ են ոլորտները, օրինակ, ձիու, գորգի նախարարություն կա Թուրքմենիայում։ Մյուս կողմից որքան մեծ են գերատեսչությունները, այնքան ծախսերն են քիչ, բայց կարեւորը կարծում եմ՝ ինչպիսին է աշխատանքի որակը»,-նշել է պատգամավորը։

Հիշեցմանը, որ մեկ տարի առաջ հիմնավոր ներկայացվեց այդ գերատեսչությունների միավորման արդյունավետությունը, հիմա ստացվում է, որ այդ հիմնավորումները արժեք չունեին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագաել է, որ բանակցությունների ժամանակ այդ գերատեսչություններ են նպատակահարմար գտել տալ Դաշնակցությանը։