«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի հանրահավաքից հետո կքննարկեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ միասնական փաթեթով հանդես գալու առաջարկը։ «Լեւոն Զուրաբյանի առաջարկից տեղյակ եմ, խոսել եմ, սակայն այդ հարցը կքննարկենք մարտի 1-ի հանրահավաքից հետո»,-ասաց Մարտիրոսյանը։

Վերջինս նշեց, որ խնդիր չի տեսնում միաժամանակ «Նոր Հայաստան» միասնական ճակատում լինելու ու ընդդիմադիր ուժերի հետ այդ պլատֆորմի շուրջ համախմբվելու մեջ։ Մինչդեռ Հիմնադիր խորհրդարանը նպատակահարմար չի համարում մասնակցել այդ քննարկմանը, քանի որ իրենց օրակարգը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

«Միասնական ճակատը անհատների միավորում է, ոչ թե կուսակցությունների եւ յուրաքանչյուրն իր մոտեցումը ունի։ Ժառանգութունը ոչ մի խնդիր չի տեսնում, բայց հարցը կքննարկենք ամսի 1-ից հետո»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։