Վերջին տարիներին հրատարակված դպրոցական դասագրքերի լեզվի հետ կապված բավականին խնդիրներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով, դպրոցական դասագրքերի լեզուն բարդ է եւ երեխաների համար դժվար ընկալելի:
«Դասագրքերը, որոնք ստեղծել են հեղինակները, լեզուն չափազանց բարդ է, իսկ թարգմանված դասագրքերի պարագայում լեզուն բավականին խրթին է: Անհարժեշտություն կա երեխաների համար գրել պարզ, հասարկ եւ ընկալելի լեզվովդասագրքրե եւ առաջիկա տարիներին սպասվում է, որ դասագրքերի նորամուտ կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։




























