Ռուսաստանը Ադրբեջանի հետ պետական սահմանին «Յարագ Կազմալյար» մաքսային անցակետում «Ռոսսելխոզնադզոր»-ի պետական տեսուչները կալանքի տակ են վերցրել Ադրբեջանից եկող 22 տոննա պնդումով լի բեռնատարները։

«Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքի փոխանցմամբ, պնդուկը Ադրբեջանից Ռուսաստանի տարածքով պետք է հասներ Իտալիա։ «Ստուգման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված ծագման երկիրը (Ադրբեջան), չի համապատասխանում իրականությանը։ Պարզվել է, որ ծագման երկիրը Թուրքիան է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մեղադրել էր Ադրբեջանին թուրքական լոլիկի վերաարտահանման մեջ։ Թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան այս պահին արգելված է։