Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ճանապարհորդությունն Անտարկտիդայում քիչ է մնացել ողբերգական ավարտ ունենա։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», անկանխատեսելի արտակարգ պատահարը տեղի է ունեցել փետրվարի 17-ին, բեւեռախույզների մոտ թռիչքի ժամանակ։ Մասնավորապես, կոտրվել է օդանավի դիմապակու երկու շերտերից մեկը։ Դա կարող էր հանգեցնել օդանավի սրահի ապահերմետիզացման եւ ողբերգական հետեւանքների, հայտնել է պատրիարքը՝ ամփոփելով Լատինական Ամերիկայի երկրներ եւ Անտարկտիադա իր շուրջ երկշաբաթյա այցելության արդյունքները։
Պատրիարքի օդանավը Անտարկտիդա է մեկնլ Չիլիի Պունտա Արենաս քաղաքից։ Պատահարից հետո որոշվել է վերադառնալ եւ փոխել օդանավը։
«Շատ վտանգավոր վթար էր, օդաչուների խցի երկշերտ դիմապակու շերտերից մեկը փշուր-փշուր եղավ։ Օդաչուն աաց, որ դա շատ վտանգավոր է, եւ պետք է անհապաղ վերադառնալ։ Ես, իհարկե, համաձայնեցի եւ առաջարկեցի օդաչուին թռչել 3-4 հազար մետր բարձրության վրա, որպեսզի սրահի ապահերմետիզացման դեպքում բոլորս ողջ մնանք»,-դեպքից երկու օր անց լրագրողներին պատմել է պատրիարք Կիրիլը։





























