Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթեւեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահմանազատել տարածքը:

Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթեւեկելի հատված հեռացրել են դրանք եւ սահմանազատել տարածքը: