Լոռու մարզի Թեղուտ համայնքում այսօր՝ փետրվարի 21-ին, քաղաքացին ընկել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը:

Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 14:16-ին: Ահազանգը տվել է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Պապոյանը, որն ասել է, որ հորանն է ընկել  ընկերության աշխատակիցներից մեկը:

Փրկարարական ջոկատը մեկնել է դեպքի վայր, քաղաքացուն հորանից դուրս բերելու աշխատանքները ընթացքի մեջ են:

Թե ինչ հանգամանքներում է քաղաքացին ընկել հորանը, դեռ պարզ չէ: