Հայաստանի արեւմտյան շրջաններում փետրվարի 22-ին սպասվում են կարճատեւ տեղումներ: Քամին՝ արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 22-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա կարեւատեւ անձրեւի հավանականություն։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը` +10+12:
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Լոռիում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+8,
Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+12,
Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+14,
Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +4+9,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+9:





























