Ռուսաստանի Ռյազան քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Բիշգորոդ գյուղի երեք բնակիչների, որոնք կասկածվում են ավելի քան 10 տարի առաջ ճայթռուկով (պետարդա) կատվին սպանելու մեջ։
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, տեսանյութը, որտեղ երկու երիտասարդներ ամռանը տնամերձ այգում դաժան հաշվեհարդար են տեսնում կատվի նկատմամբ, նախօրեին տարածվել է համացանցում եւ մեծ արձագանք ստացել կենդանիների պաշտպանների շրջանում։ Նրանք պահանջել են գտնել ու պատժել մեղավորներին։ Տղաները սքոթչով կապել են կատվի թաթերը եւ նրա մարմին հզոր ճայթռուկ ամրացրել։ Այնուհետեւ տղաներից մեկը այրել է պատրույգը։ Երրորդ մասնակիցը տեսանկարահանել է դաժան սպանությունը։
Պարզվել է, որ բոլոր երեքն էլ ավելի ուշ հայտնվել են բանտում գողության եւ ավազակային հարձակման համար։





























