Մոսկվայում փնտրում են ավտոսերվիսի աշխատակցին վիրավորողին: Պարզվել է, որ երկու տղամարդ վիճաբանել են, այդ ընթացքում նրանցից մեկը կրակ է արձակել դիմացինի ուղղությամբ, ենթադրաբար՝ տրավմատիկ ատրճանակից, այնուհետեւ դիմել փախուստի:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, տուժածի վիճակն ու կոնֆլիկտի պատճառները պարզվում են: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ, կրակողը BMW 5-ի տերն է, որին ավտոսերվիսում ծառայություն են մատուցել:
Տղամարդը եկել է ավտոսերվիս եւ վեճի բռնվել աշխատակցի հետ, ենթադրաբար՝ վերանոգորման որակից դժգոհ լինելու պատճառով: Արդյունքում կրակել է աշխատակցի ուղղությամբ, գնդակը դիպել է վերջինի գլխին:





























