ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 00.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի  ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին եւ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով, Բերդ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար բաց է անվաշղթաների կիրառման դեպքում: