Սիրիայի կառավարական զորքերը, ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ, շարունակում են հաջող հարձակումը Հալեպի նահանգում:

Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի բանակը «Իսլամական պետություն» եւ «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումների գրոհայիններից ազատագրել է Հուվեյջինա, Աս Սբեհիա, Ար Ռոուդանիա, Ռայան, Ալ Կարուտիա, Այն Սաբեթ, Ռուֆիա, Ադ Դաքվան, Ալ Մուֆլիս, Ալ Ջաբերիա, Ջուբ աս Սաֆա, Ում Ալ Ամեդ, Կեբարա, Թրիդեմ, Այն Սաբել, Թել Սթեբել, Քասիր ալ Վարդ, Բեյդուր եւ Սալհիա գյուղերը:

Նահանգի արեւելքում բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Թլուլ Ֆաուրի եւ Ռիման շրջանները՝ ոչնչացնելով ԻՊ-ի մեծ թվով ահաբեկիչների: Նախօրեին բանակն իր վերահսկողության տակ էր առել նաեւ ջերմաէլեկտրակայանը եւ Թրեքիա, Ազ Զաալյան, Բլաթ եւ Թել Ալյամ գյուղերը:

Միաժամանակ, Դամասկոսի արվարձանում փետրվարի 21-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 83-ի: Վիրրավորվել է Սիրիայի մայրաքաղաքի 178 խաղաղ բնակիչ, մեծ մասամբ կանայք ու երեխաներ: Հոմսում կրկնակի պայթյունների զոհերի թիվը հասել է 46-ի: