Հայաստանի ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և տարբեր պետությունների 42 թիմերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռազմամարզական վարժարանի սաները հայրենիք կվերադառնան այսօր՝ փետրվարի 22-ին,  ժամը 20:20-ին՝ Մոսկվայից «Զվարթնոց» օդանավակայան ժամանող SU1862 չվերթով: