Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 147 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Ալեքսանդր Բ.-ին եւ ներկայացրել 30-ամյա Վարազդատ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված շենքի մոտ Ալեքսանդր Բ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Վարազդատ Դ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: