Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ մասի ծառայողները բաժին են հրավիրել 44-ամյա Օնիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2015 թ. մարտին Նարեկ գյուղի տարածքում գտնվող արոտավայրից գողացել է 35-ամյա Արթուր Ա.-ին պատկանող կովը` պատճառելով մոտ 350.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: