ՀՀ իշխանությունները չեն ցանկանում անգամ նվազագույն ջանք գործադրել քաղաքական հալածանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ 2008թ.-ից իշխող Հանրապետական կուսակցության պատճառով բանտում էր հայտնվել մոտ 70 քաղբանտարկյալ։«Տարին սկսվեց մեր քաղաքացիների նկատմամբ հալածանքներով՝ Գեւորգ Սաֆարյանից մինչեւ Վարդգես Գասպարի: Մենք չենք պահանջում միջամտել ոստիկանության եւ դատախազության գործողություններին, այլ պահանջում ենք տեղեկություններ իմանալ նրանց մասին եւ հայտնել խորհրդարանին»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիի կալանքին։