«Յուտէյր» ավիաընկերության «Բոինգ 737» օդանավը արտահերթ վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է LifeNews-ը։

Ուղեւորատար օդանավի անձնակազմը որոշել էր վերադառնալ օդանավակայան տեխնիկական անսարքությունների պատճառով։ 10 հազար մ բարձրության վրա օդանավի սրահը ապահերմետիկացել էր։

Այս պահին օդանավակայանում ինքնաթիռին են սպասում փրկարարներն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։ Միջադեպի պատճառները պարզվում են։