«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ա. Պետրոսյան փողոցի, Աբովյան 22Ա, Թումանյան փող. 10, 12, Սայաթ-Նովայի պող. 8-ից-31, Նալբանդյան փող. 23-ից-43 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: