Ընդդիմադիր ակտիվիստների դեմ փորձում են քրեական տարր ուղղել։ Այս մասին փետրվարի 22-ին ՀՀ խորհրդարանում ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանքը։

Նրա խոսքով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշումը շատ կասկածելի է, եթե չասենք, ուղղակի անօրինական։ Փաշինյանը նշեց, որ հանդիպել է Գասպարիի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Պատգամավորի խոսքով՝ Գասպարին իրեն լավ չի զգում ճնշման եւ շաքարախտի պատճառով։ Այդ դեպքում նրան կալանքի տակ պահելը կրկնակի անմարդկային է, հատկապես, որ մեղադրանքը, որի հիման վրա նրան կալանավորել են, նախատեսում է առավելագույնը 2-3 ամսվա ազատազրկում։ «Իշխանությունները տեսնում են, որ դատական գործընթացներով չի ստացվում կոտրել ընդդիմության մեջքը, այդ պատճառով էլ փորձում են օգտագործել քրեական տարրը»,- հավելեց  Նիկոլ Փաշինյանը։